Շուռնուխում սոցիալական խնդիրներին ավելացել է անվտանգության խնդիրը. ՀՀ նախագահն ու ՄԻՊ-ը հանդիպել են բնակիչներին
11:29 - 20 ապրիլի, 2021

Շուռնուխում սոցիալական խնդիրներին ավելացել է անվտանգության խնդիրը. ՀՀ նախագահն ու ՄԻՊ-ը հանդիպել են բնակիչներին

Հանրապետության նախագահի ու Մարդու իրավունքների պաշտպանի Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում այցելել են Շուռնուխ բնակավայր: Այս մասին հայտնում ՄԻՊ գրասենյակից։

«Բնակիչները` որպես գլխավոր խնդիր, բարձրացրել են անվտանգության ապահովումը, որն առաջացել է իրենց անմիջական հարևանությամբ` համայնքի ճանապարհին ադրբեջանական զինվորականների ապօրինի ներկայության պատճառով: Այդ ֆոնին առկա են նաև սոցիալական չլուծված խնդիրներ:

Պատերազմից հետո սահմանների հետ կապված գործընթացի հետևանքով մարդիկ զրկվել են բնակարաններից, հողատարածքներից ու արոտավայրերից:

Ադրբեջանական ներկայության պատճառով բնակարաններից զրկված մարդիկ բարձրացրել են նոր բնակարանների կառուցման հարցում առաջ եկած խնդիրներ:

Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատել է Սյունիքում մարդու իրավունքների երաշխավորման նպատակով ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծելու իր հայեցակարգը:

ՀՀ նախագահի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմերը կամփոփեն այս համատեղ այցի արդյունքները և ըստ իրավասության՝ կձեռնարկվեն համապատասխան քայլեր, այդ թվում՝ համատեղ»,- նշված է ՄԻՊ հայտարարության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել