ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին
20:15 - 22 ապրիլի, 2021

ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին

Ապրիլի 22-ին ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին` դեսպանության ռազմական կցորդ, փոխգնդապետ Պրեդրագ Պրլիչի ուղեկցությամբ /նստավայրը` ք. Թեհրան/:
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ռազմական ոլորտում հայ-սերբական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերին, քննարկվել են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հետագա ծրագրերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել