Ապրիլի 25-ի համապետական ծառատունկին տնկվող ծառերի թիվը կանցնի 360 հազարից. ՇՄ նախարար
14:27 - 23 ապրիլի, 2021

Ապրիլի 25-ի համապետական ծառատունկին տնկվող ծառերի թիվը կանցնի 360 հազարից. ՇՄ նախարար

«10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակում ապրիլի 25-ի համապետական ծառատունկին ընդառաջ՝ այցելեցի Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնկարան՝ տեղում ծանոթանալու աշխատանքների ընթացքին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է շևջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:
 
««Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնկարանը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող միակ ջերմոցային տնտեսությունն է։ Այցի ընթացքում ինձ ուղեկցում էին շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատարը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարը։
 
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի բոլոր տնկարաններից այս պահին տասնյակ հազարավոր տնկիներ տեղափոխվում են մարզպետարաններ և «Հայանտառի» մարզային անտառտնտեսությունների տնկարկներ։
 
Շրջեցի տարածքում, հետևեցի տնկանյութի բաշխման գործընթացին։
 
Թեև նախապես հայտարարված էր համապետական ծառատունկի օրը 300 ծառ տնկելու մասին, բայց պետական գերատեսչությունների և հասարակական տարբեր նախաձեռնությունների կողմից առկա է մասնակցության աննախադեպ ակտիվություն, և տնկիների թիվը կանցնի 360․000-ից, արդեն այսօրվա դրությամբ։
 
Այս փուլում նախապատրաստական աշխատանքները գրեթե 90 տոկոսով ավարտված է։
Եվս մեկ անգամ հորդորեցի պատասխանատուներին առավելագույն հետևողականություն ցուցաբերել՝ կառավարելու և կանխելու հնարավոր լոգիստիկ խնդիրները։
Իր մասշտաբներով աննախադեպ այս ծառատունկը պետք է հավուր պատշաճի իրականացնել»,- գրել է նախարարը:
 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել