Տարեսկզբից ԱԻՆ-ն ՀՀ մարզերում անցկացնում է պատսպարման, տարհանման և ազդարարման պարապմունքներ. Փիլոյան |armenpress.am|
14:43 - 23 ապրիլի, 2021

Տարեսկզբից ԱԻՆ-ն ՀՀ մարզերում անցկացնում է պատսպարման, տարհանման և ազդարարման պարապմունքներ. Փիլոյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, Տեղական ինքնակառավարման մարմինների և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ մանկապարտեզներում և դպրոցներում սկսել են ազդարարման, պատսպարման և տարհանման պարապմունքներ իրականացնել:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը:

«Պատերազմի ժամանակ և դրանից հետո, ինչպես նաև վերջին շրջանում տեղի ունեցած երկրաշարժերի մի քանի դեպքից հետո նկատեցինք, որ առկա են խնդիրներ՝ կապված խաղաղ բնակչության տարհանման և պատսպարման հետ: Տարվա սկզբից համատեղ գործակցում ենք Տեղական ինքնակառավարման մարմինների, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ: Սկսել ենք մանկապարտեզներում և դպրոցներում իրականացնել տարհանման, պատսպարման և ազդարարման պարապմունքներ»,- նշեց Փիլոյանը:

Նրա խոսքով՝ սա ամենօրյա աշխատանք է, որը շարունակական լինելու դեպքում, ի վերջո, կհանգեցնի դրական արդյունքի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել