Մինսկի կողմից Ղրիմի չճանաչումը չի խոչընդոտում մեր կապերը․ Պեսկով |azatutyun.am|
16:33 - 23 ապրիլի, 2021

Մինսկի կողմից Ղրիմի չճանաչումը չի խոչընդոտում մեր կապերը․ Պեսկով |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե պաշտոնական Մինսկի կողմից Ղրիմը Ռուսաստանի մաս չճանաչելու հանգամանքը չի խոչընդոտում ռուս-բելառուսական հարաբերությունները:

«Դա Բելառուսի ինքնիշխան իրավունքն է, դա բնավ չի բարդացնում մեր երկխոսությունը», - հայտարարել է Պուտինի խոսնակը, նշելով, որ «երկու երկրների միջև հաստատվել են բազմապրոֆիլային հարաբերություններ, որոնք զարգանում են Միութենական պետության և ինտեգրման գործընթացների շրջանակներում»:

Պեսկովը նշել է նաև, որ Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումներում Ղրիմի թեման չի արծարծվում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել