ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հանդիպել է Կիպրոսի պաշտպանության նախարարի հետ
14:50 - 25 ապրիլի, 2021

ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հանդիպել է Կիպրոսի պաշտպանության նախարարի հետ

Ապրիլի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հանդիպում է ունեցել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող Կիպրոսի պաշպանության նախարար Խարալամբոս Պետրիդիսի հետ։

Արա Այվազյանն իր խորին շնորհակալությունն է հայտնել Կիպրոսի պաշտպանության նախարար Պետրիդիսին՝ հայ ժողովրդի համար կարևոր այս օրերին Հայաստանում գտնվելու և հայ ժողովրդին իր զորակցությունը հայտնելու համար, ինչը հայ և կիպրացի ժողովուրդների դարավոր բարեկամության և համերաշխության վառ դրսևորում է: Երկուստեք ընդգծել են  Հայոց ցեղասպանության դատապարտման կարևորությունը տարածաշրջանում նմանօրինակ հանցանքների կանխարգելման գործում, հատկապես՝ Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության լույսի ներքո։

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը գոհունակություն է հայտնել հայ-կիպրական երկկողմ օրակարգի և դինամիկ զարգացող քաղաքական երկխոսության վերաբերյալ՝ ընդգծելով, որ տարբեր ոլորտներում ձևավորված արդյունավետ համագործակցությունը, ինչպես նաև երկու ժողովուրդների երկարամյա բարեկամությունը ամուր հիմք են ստեղծում Հայաստանի և Կիպրոսի միջպետական հարաբերությունների առավել խորացման համար: Այս համատեքստում կարևորվել է նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս հարթակի օրակարգի ամրապնդումը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել ենԱրևելյան Միջերկրականի և Հարավային Կովկասի տարածաշրջաններում անվտանգության և կայունության հարցերի:

 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել