Հրաժարականից հետո վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակում պաշտոնավարելու սահմանադրական որևէ արգելք չկա. Վարդանյան |1lurer.am|
12:35 - 26 ապրիլի, 2021

Հրաժարականից հետո վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակում պաշտոնավարելու սահմանադրական որևէ արգելք չկա. Վարդանյան |1lurer.am|

1lurer.am: Հրաժարականից հետո վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակում պաշտոնավարելը շարունակելու սահմանադրական որևէ արգելք չկա. հայտարարել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը լրագրողների հետ ճեպազրույցում:

Նրա խոսքով՝ որևէ քաղաքական ուժ այդ հանգամանքը չի վիճարկել, ոչ էլ սահմանադրաիրավական վեճ կա: Ըստ Վարդանյանի՝ կան որոշակի սահմանափակումներ՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ, երբ պաշտոնակատարն ու քարոզչություն իրականացնողը չպետք է նույն սուբյեկտը լինեն:

«Խնդիրը վերաբերում է բացառապես այն փուլին, երբ կնախաձեռնվի նախընտրական քարոզչություն, և այդ ընթացքում անձինք չեն կարողանա համատեղել ընտրական քարոզի մասնակցողի և պետական պաշտոնյայի կարգավիճակները»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել