ՌԴ-ում դադարեցվել է Ալեքսեյ Նավալնիի շտաբի գործունեությունը |factor.am|
15:30 - 26 ապրիլի, 2021

ՌԴ-ում դադարեցվել է Ալեքսեյ Նավալնիի շտաբի գործունեությունը |factor.am|

factor.am: Ապրիլի 26-ին Մոսկվայի քաղաքային դատարանը դադարեցրել է ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի շտաբերի գործունեությունը `մինչև կազմակերպությունները ծայրահեղական ճանաչելու մասին դատախազի հայցի վերաբերյալ որոշման հրապարակումը։  

Այս մասին հայտնել է Նավալնիի շահերը ներկայացնող Վալերի Վետոշկինանը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Դատախազությունը նաև միջնորդել է կասեցնել Նավալնիի այլ կառույցների ՝ Հակակոռուպցիոն հիմնադրամի (ФБК) և Քաղաքացիների իրավունքների պաշտպանության հիմնադրամի գործունեությունը:

Սակայն այս հարցը դեռ լուծված չէ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել