Արա Այվազյանը բարոնուհի Քոքսի հետ քննարկել է Արցախում հումանիտար իրադրության հասցեագրման ուղղությամբ իրականացվող քայլերը
16:59 - 27 ապրիլի, 2021

Արա Այվազյանը բարոնուհի Քոքսի հետ քննարկել է Արցախում հումանիտար իրադրության հասցեագրման ուղղությամբ իրականացվող քայլերը

Ապրիլի 27-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հանդիպում է ունեցել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող ՄԹ խորհրդարանի ՄԹ-ՀՀ բարեկամության խմբի համանախագահ, բարոնուհի Քերոլայն Քոքսի հետ։

Ողջունելով Բարոնուհի Քոքսին՝ Արա Այվազյանը խորին երախտագիտություն է հայտնել այս օրերին հայ ժողովրդի կողքին լինելու և երկարամյա հայանպաստ գործունեության համար։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի շուրջ: Անդրադարձ կատարվեց Արցախում հումանիտար իրադրության հասցեագրման ուղղությամբ իրականացվող քայլերին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել