Նեթանյահուն հրամայել է իսրայելական բանակին պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած զարգացմանը
 |factor.am|
19:08 - 27 ապրիլի, 2021

Նեթանյահուն հրամայել է իսրայելական բանակին պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած զարգացմանը |factor.am|

factor.am: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ հրամայել է իսրայելական բանակին պատրաստ լինել Գազայի հատվածի հետ սահմանին իրադարձությունների ցանկացած հնարավոր զարգացմանը։ Համապատասխան հայտարարությունը նա արել է երեքշանթի օրը՝ հրեական պետության կառավարության նիստին, գրում է ՏԱՍՍ-ը։

«Անվտանգության կաբինետի նիստին մենք որոշում ենք կայացրել պատրաստվել ցանկացած սցենարի։ Իմ ու պաշտպանության նախարարի կողմից նման հրաման է տրվել Իսրայելի բանակին»,- հայտարարել է Նեթանյահուն և հավելել․ «Անցյալ գիշերը հանգիստ է եղել, հուսամ, որ այդպես կլինի նաև հետագայում։ Մենք իսկապես պատրաստ ենք իրադարձությունների ցանկացած զարգացմանը, խորհուրդ չեմ տա մեր թշնամիներին ստուգել մեզ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել