Պատգամավորն առաջարկում է քարոզչությունը խոչընդոտելու դեպքում քրեական պատասխանատվություն սահմանել
 |armtimes.com|
21:52 - 27 ապրիլի, 2021

Պատգամավորն առաջարկում է քարոզչությունը խոչընդոտելու դեպքում քրեական պատասխանատվություն սահմանել |armtimes.com|

armtimes.com: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, ընտրական գործընթացը խոչընդոտելու, ընտրություններին մասնակցող կուսակցությունների կամ թեկնածուների վերաբերյալ կեղծ տեղեկություններ հրապարակելու վերաբերյալ մի շարք նախագծեր է դրել շրջանառության մեջ:

Նախագծերը ներառված են ՀՀ Ազգային ժողովի վաղվա արտահերթ նիստի օրակարգում:

Այսպիսով՝ առաջարկվում է փոփոխություններ կատարել ոչ միայն ՀՀ քրեական օրենգրքում, այլ նաեւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում:

Պատգամավորը նախագծի հիմնավորման մեջ նախ անդրադարձել է ՀՀ քրեական օրենսգրքի 149 հոդվածին, որում քրեական պատասխանատվություն է նախատեսվում ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու դեպքերի համար, սակայն, այն ըստ նրա թերի է: Մասնավորապես ըստ Հովակիմյանի՝ նախկինում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ բազմաթիվ դեպքեր են եղել, երբ մի խումբ անձինք միտումնավոր խոչընդոտել են ընտրական գործընթացը, ինչի արդյունքում տվյալ տեղամասում քվեարկության արդյունքները անվավեր են ճանաչվել, սակայն, այն անձինք, ովքեր խոչընդոտել էին ընտրական գործընթացը, ՀՀ քրեական օրենսգրքի գործող կարգավորումների թերի լինելու պատճառով պատասխանատվության չեն ենթարկվել: Այսպիսով պատգամավորն առաջարկում է ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածում պատասխանատվություն նախատեսել բոլոր այն դեպքերի համար, երբ ընտրական գործընթացի խոչընդոտման արդյունքում տեղամասում քվեարկության արդյունքները անվավեր են ճանաչվում (նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով):

Անդրադառնալով արդեն ՀՀ քրեական օրենսգրքի 149.1.-ին հոդվածին, Հովակիմյանը նշել է, որ ներկայիս խմբագրությամբ քրեական պատասխանատվություն է նախատեսված միայն քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու համար: Իսկ քարոզչությունը խոչընդոտելու համար փաստացի որեւէ պատասխանատվություն նախատեսված չէ (նախագծով առաջարկվում է սահմանել պատիժ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից հազարապատիկի չափով կամ ազատազրկում՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մեկից երեք տարի ժամկետո): 

Պատգամավորը նշել է, տեղամասային կենտրոնում կամ տեղամասի մուտքի մոտ բռնություն գործադրելու կամ դրա սպառնալիքի համար ներկայումս պատասխանատվություն է նախատեսված միայն այն դեպքերի համար, երբ միջադեպը անմիջական կապ ունի ընտրական գործընթացի հետ, այսինքն՝ բռնության ենթարկվողը հանձնաժողովի անդամ է, վստահված անձ, դիտորդ կամ լրագրող: Իսկ այն դեպքերում, երբ ուղղակի տեղամասի այցելուներն են իրար միջեւ տեղամասում կռիվ հրահրում, փաստացի կարող են անպատիժ մնալ, չնայած, որ այդ ամենի արդյունքում ընտրությունների բնականոն գործընթացը արդեն իսկ խոչընդոտվել է: Նախագծով՝ նա առաջարկում է նախընտրական քարոզչության խոչընդոտման, տեղամասային կենտրոնում կամ տեղամասի մուտքի մոտ բռնություն գործադրելու կամ դրա սպառնալիքի համար եւս նախատեսել քրեական պատասխանատվություն (պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Իսկ նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա):

Շարունակությունը կարդացեք armtimes.com-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել