Պատերազմում վիրավորված անձանց բուժամարզական պրոթեզները փոխարինվում են միջազգային չափորոշիչներին համապատասխան հիմնական պրոթեզներով․ ԱՍՀՆ
19:37 - 28 ապրիլի, 2021

Պատերազմում վիրավորված անձանց բուժամարզական պրոթեզները փոխարինվում են միջազգային չափորոշիչներին համապատասխան հիմնական պրոթեզներով․ ԱՍՀՆ

2020 թ․ ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած անձանց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրամադրվել էին բուժամարզական պրոթեզներ, որոնք այժմ փոխարինվում են միջազգային չափորոշիչներին համապատասխան հիմնական պրոթեզներով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

«Ֆունկցիոնալ պրոթեզների տրամադրումը հնարավորություն կտա բարելավել նրանց կյանքի որակը, բարձրացնել կենսագործունեության մակարդակն ու նպաստել ինքնուրույն կենցաղավարմանը։

Գործընթացին տեղում ծանոթանալու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն այցելել է «Ինտերօրթո» ՍՊԸ, հետևել միջազգային չափանիշներին համապատասխան պրոթեզների տրամադրմանը, զրուցել աջակցող միջոցներ ստացող շահառուների հետ, լսել նրանց ու մասնագետների կարծիքը՝ պրոթեզավորման գործընթացի վերաբերյալ։

«Օրթեզ» ՍՊԸ-ում ևս նախարարի առաջին տեղակալը ծանոթացել է ընթացիկ աշխատանքներին, քննարկել տրամադրվող աջակցող միջոցների որակական չափորոշիչերին ու արտադրական տեխնոլոգիաներին առնչվող մի շարք հարցեր, հստակեցրել այդ ուղղությամբ համատեղ անելիքները»,- հայտնում են նախարարությունից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել