Հաջորդ շաբաթվանից կստեղծվեն շարժական թիմեր, որոնք քաղաքի բանուկ հատվածներում կտեղակայվեն և ևս մեկ քայլով կմոտեցնեն պատվաստման հնարավորությունը․ Անահիտ Ավանեսյան
10:34 - 29 ապրիլի, 2021

Հաջորդ շաբաթվանից կստեղծվեն շարժական թիմեր, որոնք քաղաքի բանուկ հատվածներում կտեղակայվեն և ևս մեկ քայլով կմոտեցնեն պատվաստման հնարավորությունը․ Անահիտ Ավանեսյան

Ավելի քան մեկ տարի մենք ապրում ենք համավարակի պայմաններում և մեր ռազմավարությունը ի սկզբանե եղել է հետևյալը՝ սովորել ապրել կորոնավիրուսի պայմաններում։ Այսինքն բնականոն կյանքից մաքսիմալ պակաս շեղումներով և ըստ էության մենք այսօր գտնվում ենք այդպիսի իրավիճակում, բայց այս ռազմավարությունը ունի երկրորդ մաս, որը չափազանց կարևոր է՝ խոսքը կորոնավիրոսից  պատվաստման գործընթացի մասին է: Այսօր կառավարության նիստի ընթացքում կորոնավիրուսային իրավիճակին անդրադարձավ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ 

Վերջինս նշեց, որ պատերազմի և հետպատերազմյան իրադրության պատճառով անհրաժեշտ ուշադրություն չի դարձվել այս խնդրին, բայց  հիմա ունենք պատվաստվամ մեծ պոտենցիալ, բայց բախվում ենք մի խնդրի հետ, երբ այդ պոտենցյալը պատշաճ չափերով և մասշտաբներով չի իրականացվում, ինչը որոշակի առողջապահական և՛ տնտեսական ռիսկեր է առաջացնում։ 

«Ժամանակակից աշխարհում նաև տնտեսության համար և տնտեսական ակտիվության առումով կարևորագույն  գործոն է, թե երկրում բնակչության որ մասն է պատվաստված կորոնավիրուսի դեմ։ Մասնավորապես, զբոսաշրջության ոլորտում, որպես զբոսաշրջության ուղղություն՝ երկրները գնահատվում են նաև այս չափանիշով և ես կուզեի, որ Դուք ՝ Տիկին Ավանեսյան ներկայացնեք, թե ինչ հնարավորություններ ունենք կորոնավիրոսից պաշտպանվելու համար և այս պահի դրությամբ ինչպես ենք այն իրականացրել»,- ասաց Փաշինյանը։ 

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ այսօր գրանցվել է կորոնավիրուսի 656 նոր դեպք,այս պահին հիվանդության ակտիվ փուլում են 13257 վարակաված քաղաքացիներ, որից 2000-ից ավելին գտնվում են հիվանդանոցներում, երեկ գրանցվել է 16 մահ և մահվան դեպքերի թիվը հատել են 4000-ի սահմանը։ 

«Ինչպես դուք նշեցիք, վերջին մեկ տարվա ընթացքում ամբողջ երկրագնդին պատեց այս համավարակը, բոլորի հույսն էր նաև պատվաստումները, որ գիտական, կառավարչական, ֆինանսական միջոցների կոնսոլիդացիան թույլ կտա ստեղծելու պատվաստանյութ, որը հնարավորություն կտա կոտրել վարակի տարածելիության շղթան և վերադառնալ բնականոն կյանքի։ Այսօր կառավարության ջանքերի շնորհիվ Հայաստանում հասանելի են պատվաստանյութերը, ստեղծված են բոլոր ինֆրաստրուկտուրաները, որպեսզի քաղաքացիները հեշտությամբ պատվաստվեն։ Արդեն մի քանի օր է պատվաստանյութը հասանելի է 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացու և մենք փոփոխություններ ենք մտցրել նաև պոլիկլինիկաներում ամբուլատորինաներում սպասարկման կարգի մեջ, որպեսզի հեշտացնենք դիմելու ձևերը»,- հավելեց նախարարը։

Ավանեսյանը նաև տեղեկացրեց, որ անկախ կցագրված վայրից, քաղաքացիները կարող են հերթագրվել իրենց ցանկացած պոլիկլինիկայում և ստանալ պատվաստանյութ, իսկ հաջորդ շաբաթվանից կստեղծվեն շարժական թիմեր, որոնք քաղաքի բավական բանուկ հատվածներում կտեղակայվեն և ևս մեկ քայլով կմոտեցնեն պատվաստման հնարավորությունը։

«Պատվաստումների գործընթացը ունի առաջնահերթ՝ առողջապահական նշանակություն և պատվաստումը միակ միջոցն  է, որը օգենլու է վերջ դնել մահերի աղետալի ընթացքին և հաջորդական ալիքներին զսպելու։ Բոլոր այն պատվաստանյութերը, որոնք առկա են Հայաստանում 100 տոկոսով պաշտպանում են հիվանդացության ծանր և ծայրահեղ ծանր ընթացքից։ Պատվաստանյութից որևէ թեթև կամ ծանր կողմնակի ազդեցության ռիսկը գրեթե զրոյական է»,- եզրափակեց Առողջապահության նախարարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել