Զախարովան անդրադարձել է Զարիֆի խոսակցության արտահոսքին

 |armenpress.am|
20:05 - 29 ապրիլի, 2021

Զախարովան անդրադարձել է Զարիֆի խոսակցության արտահոսքին |armenpress.am|

armenpress.am: Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը և այդ երկրի հետ համագործակցությունը շարունակելու հարցում Մոսկվան կողմնորոշվում է Իրանի պաշտոնական դիրքորոշմամբ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի և իրանցի տնտեսագետ Սայիդ Լիլազի զրույցի արտահոսքի մասին:

«Մենք, ընդհանուր առմամբ, միշտ կենտրոնանում ենք Թեհրանի` բազմիցս արտահայտած պաշտոնական դիրքորոշման վրա», - ասել է Զախարովան:

Նա նշել է, որ Իրանը բազմաթիվ անգամ է պաշտոնապես շնորհակալություն հայտնել Մոսկվային Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ իր դիրքորոշման համար, հանդես է եկել ՌԴ-ի հետ համագործակցությունը շարունակելու օգտին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել