ՆԱՏՕ-ն սկսել է զորքերի կազմակերպված դուրսբերումն Աֆղանստանից
 |tert.am|
22:54 - 29 ապրիլի, 2021

ՆԱՏՕ-ն սկսել է զորքերի կազմակերպված դուրսբերումն Աֆղանստանից |tert.am|

tert.am: ՆԱՏՕ-ն հինգշաբթի սկսել է իր զորքերի կազմակերպված և համակարգված դուրսբերումն Աֆղանստանից, որտեղ նրանք մասնակցում էին «Վճռական աջակցություն» գործողություններին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում անելով Հյուսիսատլանտյան դաշինքի կենտրոնակայանի աղբյուրին:

«Դաշինքն առաջնահերթ նշանակություն է տալիս մեր զինվորների և սպաների լիակատար անվտանգության ապահովմանը զորքերի դուրսբերման գործընթացում, որի մասին որոշումը կայացվել է դաշինքի բոլոր մասնակիցների կողմից»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Ներկա պահին ՆԱՏՕ-ի զորակազմն Աֆղանստանում կազմում է ավելի քան 10 000 մարդ, դաշինքը մտադիր է ավարտել դրանց դուսբերումը սեպտեմբերին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել