Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը պատվաստվել են կորոնավիրուսի դեմ

10:45 - 03 մայիսի, 2021

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը պատվաստվել են կորոնավիրուսի դեմ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր Աննայի հետ պատվաստվեցինք կորոնավիրուսից պաշտպանվելու համար:

Կոչ ենք անում մեր քաղաքացիներին ակտիվորեն դիմել  պոլիկլինիկաներ ու պատվաստվել»,- գրել է նա և կցել տեսանյութ:

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանն առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվել է՝ արդյոք հանրության շրջանում պատվաստվելու պատրաստակամությունը մեծացել է:

Ի պատասխան՝ տիկին Ավանեսյանը զեկուցել է, որ վերջին օրերի ընթացքում պատվաստման գործընթացն էապես ակտիվացել է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել