Շարունակվում է 4 ամիս ժամկետով 68,000 դրամ աջակցության տրամադրումը
13:37 - 03 մայիսի, 2021

Շարունակվում է 4 ամիս ժամկետով 68,000 դրամ աջակցության տրամադրումը

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից շարունակվում է 4 ամիս ժամկետով՝ 68,000 դրամ աջակցության տրամադրումը։

Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից՝ նշելով, որ գումարի փոխանցման մասին քաղաքացին ծանուցվում է SMS հաղորդագրության միջոցով։ Քաղաքացիներին ուղարկվում են հաղորդագրություններ նաև դոնոր այն կազմակերպությունների կողմից, որոնք, ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ, ներգրավված են ծրագրի ֆինանսավորման գործընթացում:

 ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից իրականացվում է 68,000 դրամից սննդի կարիքների համար նախատեսված դրամական օգնության վճարում, որը կազմում է շուրջ 16,900 դրամ և նախատեսված է ԼՂ հակամարտության հետևանքով տուժած այն շահառուների համար (կանայք, երեխաներ), որոնք այժմ գտնվում են ՀՀ տարածքում։

Փոխանցման մյուս մասը շարունակվում է տրամադրվել պետական բյուջեից։

Նախարարությունը հավելում է, որ հավելյալ գործողությունների անհրաժեշտություն չկա, քանի որ փոխանցումը կատարվում է նույն եղանակով, ինչպես նախկինում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել