Բաքվում կայացել է Վրաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը |azatutyun.am|
16:17 - 05 մայիսի, 2021

Բաքվում կայացել է Վրաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանը պատրաստակամ է շարունակել համատեղ ծրագրերը Ադրբեջանի հետ, որոնք է՛լ ավելի կամրապնդեն երկկողմ հարաբերությունները, այսօր Բաքվում հանդիպելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ ասել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Ադրբեջանի առաջնորդն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Վրաստանի կառավարությանը՝ «Հարավային գազային միջանցք» ծրագրի իրականացմանն աջակցելու համար։ «Այս նախագիծը կարևոր է ոչ միայն Հարավային Կովկասի, այլև ողջ Եվրասիական տարածաշրջանի ընդհանուր զարգացման, կայունացման ու համագործակցության համար», - ասել է Ալիևը։

3500 կիլոմետրանոց այդ խողովակաշարը անցած տարվանից ադրբեջանական գազը հասցնում է Եվրոպայի հարավ՝ Վրաստանի և Թուրքիայի տարածքով, նվազեցնելով Արևմուտքի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել