Կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 5800-ից ավելի քաղաքացի. անցանկալի հետևանքներ չեն արձանագրվել
 |armtimes.com|
19:22 - 05 մայիսի, 2021

Կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 5800-ից ավելի քաղաքացի. անցանկալի հետևանքներ չեն արձանագրվել |armtimes.com|

armtimes.com: «Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 5800-ից ավելի քաղաքացի»:

Այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

«Իհարկե, գոհ չենք պատվաստման այն ցուցանիշներից, ինչ ունենք այս պահին, և ամեն ինչ անում ենք, որպեսզի տեմպն ավելանա։ Պատվաստվողներից որևէ մեկի մոտ բարդություններ, անցանկալի հետևանք չի առաջացել»,–ասաց Ավանեսյանը։

Նրա խոսքով, Հայաստանում այս պահին կա երեք տեսակի պատվաստանյութ` «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ V» և չինական «ՍինոՎակ» ընկերության պատվաստանյութերը:

Ավանեսյանը նշեց՝ առաջին օղակի աշխատողները պարբերաբար կապ են հաստատում պատվաստվողների հետ և նրանց առողջական վիճակի մասին տեղեկանում: Ինչպես նաև հավելեց՝ այսօրվանից գործում են շարժական կետեր` Հյուսիսային պողոտայում և մոլերում, և ցանկացողները կարող են նաև այնտեղ պատվաստվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել