Սերգեյ Լավրովն Արա Այվազյանին հրավիրել է այց կատարել ՌԴ |factor.am|
13:52 - 06 մայիսի, 2021

Սերգեյ Լավրովն Արա Այվազյանին հրավիրել է այց կատարել ՌԴ |factor.am|

factor.am: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին հրավիրել է այց կատարել Ռուսաստան:

Այս մասին Լավրովն ասել է Այվազյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

«Հայաստանի արտաքին գործերի նախարարին հրավիրել եմ այց կատարել Ռուսաստանի Դաշնություն՝ տարբեր հարցերի շուրջ մեր քննարկումները շարունակելու համար»,- ասել է Սերգեյ Լավրովը: Վերջինս նշել է, որ Երևանում Արա Այվազյանի հետ հանդիպման ընթացքում քննարկել են հարցերի լայն շրջանակ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել