Պուտինն ու Նեթանյահուն քննարկել են Իսրայելի հյուսիսային սահմաններին տեղի ունեցող իրադարձությունները |tert.am|
16:58 - 07 մայիսի, 2021

Պուտինն ու Նեթանյահուն քննարկել են Իսրայելի հյուսիսային սահմաններին տեղի ունեցող իրադարձությունները |tert.am|

tert.am: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է երկրի հյուսիսային սահմաններին տեղի ունեցող իրադարձությունները, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներ: Այս մասին տեղեկացնում է «Իզվեստիան»` հղում տալով Նեթանյահուի աշխատակազմին:

«Վարչապետ Բենյամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ղեկավարները քննարկել են հյուսիսային ուղղությամբ վերջին իրադարձությունները և տարածաշրջանային այլ հարցեր»,-ասված է հայտարարության մեջ:

Կրեմլի մամուլի ծառայությունը նշել է, որ բանակցությունների ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել շարունակել երկխոսությունն անվտանգության խորհուրդների, ինչպես նաև ռազմական, արտաքին քաղաքական և տնտեսական գերատեսչությունների միջև: Միևնույն ժամանակ, քաղաքական գործիչները քննարկել են երկկողմ համագործակցության արդիական խնդիրները, ինչպես նաև պատրաստակամություն են հայտնել ամրապնդել առևտրատնտեսական փոխգործակցությունը երկրների միջև:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել