Երկկողմ դաշինքը չի կարող արդյունավետ լինել․ Սերժ Սարգսյանի գրասենյակի արձագանքը՝ Տեր-Պետրոսյանի հայտարարության վերաբերյալ
18:54 - 07 մայիսի,2021

Երկկողմ դաշինքը չի կարող արդյունավետ լինել․ Սերժ Սարգսյանի գրասենյակի արձագանքը՝ Տեր-Պետրոսյանի հայտարարության վերաբերյալ

Արձագանքելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այսօրվա հրապարակման մեջ հիշատակված՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և իր միջև ս.թ. մայիսի 1-ին տեղի ունեցած հանդիպման փաստին՝ ՀՀ երրորդ նախագահը հաստատում է այն, ինչպես նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու վերաբերյալ ՀՀ առաջին նախագահի առաջարկի մերժումը: Այս մասին ասված է Սերժ Սարգսյանի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:

«Այդ հանդիպման ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանի վերոնշյալ առաջարկությանն ի պատասխան Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ երկկողմ դաշինքը չի կարող արդյունավետ լինել, հիշեցնելով նախորդ հանդիպման ժամանակ ներկայացրած իր դիրքորոշումը, ըստ որի՝ ՀՀ նախկին նախագահների դաշինքը կարող է արդյունավետ լինել, եթե  բոլոր կողմերը սկզբունքային համաձայնություն ունենան այդ հարցում:

Իսկ ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակած հայտարարության տեքստին, ապա  Սարգսյանն այն տեսնում է առաջին անգամ»,- ասված է հայտարարության մեջ:



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել