Ընտրություններին մասնակցող ցանկացած քաղաքական ուժի նպատակը պետք է լինի սահմանադրական․ Վլադիմիր Վարդանյանը՝ Քոչարյանի հայտարարության մասին
12:20 - 10 մայիսի, 2021

Ընտրություններին մասնակցող ցանկացած քաղաքական ուժի նպատակը պետք է լինի սահմանադրական․ Վլադիմիր Վարդանյանը՝ Քոչարյանի հայտարարության մասին

Չգիտեմ՝ ինչքանով է Սահմանադրությանը համահունչ որպես նախընտրական դաշինքի նպատակ հայտարարել ոչ թե գալիք ընտրություններում հաղթանակ տանելը, այլ օրինական ընտրությունների միջոցով ձևավորված իշխանությանը հեռացնելը: Այսօր՝ խորհրդանական ճեպազրույցների ընթացքում, այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի երեկվա հայտարարությանը։

Հիշեցնենք՝ Քոչարյանը երեկ՝ Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում հայտարարել էր․ «Այս իշխանությանը պետք է քշել, եթե պատրաստ չեն ինքնակամ հեռանալ»։

Վարդանյանը հավելեց, որ  ընտրություններին մասնակցող ցանկացած քաղաքական ուժի նպատակը պետք է լինի սահմանադրական։ 

Անդրադառնալով Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքին՝ Վարդանյանն ասաց․ «Ցավում եմ, որ  նույնիսկ Ընտրական օրենսգրքում  փոփոխություններից հետո  մենք չենք խոսում գաղափարների մասին, մենք չենք խոսում կուսակցությունների մասին, մենք կրկին խոսում ենք անձանց մասին։ Իմ կարծիքով՝ այդ դաշինքի մեջ կան նաև այլ սուբյեկտներ, նույնիսկ կա սուբյեկտ, որը հարյուրամյա պատմություն ունի, և չի կարելի այդ դաշինքը, ըստ էության, բերել, հանգեցնել Ռոբերտ Քոչարյանի անվանը»։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել