ԿԳՄՍ նախարարը ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում է. քննարկվում է բուհերի վերաբերյալ Կառավարության որոշումը |armtimes.com|
13:56 - 10 մայիսի, 2021

ԿԳՄՍ նախարարը ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում է. քննարկվում է բուհերի վերաբերյալ Կառավարության որոշումը |armtimes.com|

armtimes.com: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում է: Նա ԵՊՀ գիտխորհրդի անդամների հետ այժմ քննարկում է Կառավարության կողմից մայիսի 4-ին ընդունված որոշումը, որով փոփոխվում է հիմնադրամի կարգավիճակ ունեցող բուհերի հոգաբարձուների խորհրդի ձեւավորման կարգը՝ 32-ից կամ 24-ից դառնալով 20: Նոր կարգով բուհի հոգաբարձուների խորհրդի 20 հոգանոց կազմում կառավարությունն ու նախարարությունը 13 ներկայացուցիչ են ունենալու, պրոֆեսորադասախոսական եւ ուսանողական կազմից՝ 7-ը: 

Քննարկմանը մասնակցում է նաեւ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ տեղի ունեցած ԵՊՀ գիտխորհուրդի նիստի ժամանակ ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանն առաջարկեց հրավիրել ԿԳՄՍ նախարարին ու քննարկել նրա հետ ստեղծված իրավիճակը:

Հավելենք, որ նախորդ նիստի ավարտին գիտխորհուրդը հայտարարություն ընդունեց, որով Կառավարության որոշումն անընդունելի համարեց իրավական եւ բարոյական նորմերը խախտելու տեսանկյունից եւ որոշեց դիմել Վարչական դատարան՝ վիճարկելու բուհերի հետ կապված Կառավարության որոշումը, ինչպես նաեւ դիմել ՄԻՊ-ին՝ խնդրելով կառավարության որոշումը վիճարկել Սահմանադրական դատարանում:

ԵՊՀ-ում պնդում են, որ խորհրդի անդամների նշված հարաբերակցությունը հարվածում է համալսարանի ինքնավարությանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել