Իմ խորին համոզմամբ ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդում չպետք է լինեն տվյալ հիմնարկի ներկայացուցիչներ. ԿԳՄՍ նախարար |tert.am|
15:09 - 10 մայիսի, 2021

Իմ խորին համոզմամբ ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդում չպետք է լինեն տվյալ հիմնարկի ներկայացուցիչներ. ԿԳՄՍ նախարար |tert.am|

tert.am: Նոյեմբերի 23-ին ես նշանակվել եմ նախարար, այնուհետև որոշ կարճ շրջանից հետո մտել եմ գործի մեջ և ԵՊՀ-ի մասով շատ օպերատիվ Հոգաբարձուների խորհուրդը լրացվել է: Իմ խորին համոզմամբ ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդում չպետք է լինեն տվյալ հիմնարկի ներկայացուցիչներ, ես այդպես եմ պատկերացնում: Այս մասին այսօր ԵՊՀ գիտական խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարարի ԺՊ Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի կազմի մասին:

«Խորհրդում չպետք է լինեն ուսանողներ, չպետք է լինեն դասախոսներ, այլ պետք է լինեն հոգաբարձուներ, որը իհարկե, մեր երկրում դժվար է գտնել նրանց, ում ես պատկերացնում եմ, որոնք ունեն լայն ֆինանսական և գործնական հնարավորություններ, որոնց մեկ որոշումով կարելի է լրջագույն փոփոխություն անել այդ հիմնադրամում»,- ասաց Վահրամ Դումանյանը:

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը ԵՊՀ միջազգային հարաբերությունների դասախոս Մենուա Սողոմոնյանի հարցին՝ արդյոք 11 անդամի հրաժարականները եղե՞լ են նախարարի կողմից ուղղորդված, թե՞ ոչ, նախարարը պատասխանեց՝ որոշումը քննարկվել է: Նշենք՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ կառավարության անդամ հանդիսացող 11 անձ դիմում է գրել՝ դադարեցնելով անդամակցությունը Խորհրդին:

«Համարեք, որ այո՛ գաղափարը իմն է եղել, թե ինչպես կարելի է նոր խորհուրդ ձևավորել, բնականաբար անդամությունից հրաժարվելու հարցը քննարկվել է և դա կարծում եմ, որ պարզ է»,- նշեց Դումանյանը:

Վահրամ Դումանյանը ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի հարցին՝ ժամանակին նախարարը այլ պատկերացումներ է ունեցել բուհական ինքնավարության մասին, նախարարը պատասխանեց՝ նա շարունակում է լինել համալսարանական և, երբ 2006 թվականին ռեկտորի ընտրությունները կեղծվել էին, ոչ-ոք չէր խոսում բուհի ինքնավարության մասին:

«Դե բոլոր ռեկտորներն էլ միշտ ասում են՝ բոլորս էլ այս կամ այն կերպ նշանակված ենք և խոսքն ընտրական գործընթացի մասին է, և ես հիշում եմ 2006 թվականի ռեկտորի ընտրությունը, երբ մամուլում որոշ տեղեկությունների կեղծվեցին արդյունքները և որևէ մեկը չէր խոսում բուհի ինքնավարության մասին»,- պատասխանեց Վահրամ Դումանյանը:

Վահրամ Դումանյանը ընդգծեց՝ մոտակա ժամանակահատվածում հնարավոր է նոր խորհուրդ ստեղծել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել