Թույլ չենք տալու ՀՀ քաղաքացուն հպատակ սարքել. Նազելի Բաղդասարյան |1lurer.am|
16:54 - 10 մայիսի, 2021

Թույլ չենք տալու ՀՀ քաղաքացուն հպատակ սարքել. Նազելի Բաղդասարյան |1lurer.am|

1lurer.am: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ԱԺ հատուկ նիստում նշեց, որ այս խորհրդարանի գլխավոր ձեռքբերումներից մեկն այն է, որ այսօր ԱԺ պատգամավորին և, առավելապես՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորին, ՀՀ քաղաքացին ընկալում է որպես իրենից մեկը:

«Մենք ձեզանից մեկն ենք, որովհետև հազիվ թե տեսնեք մի պատգամավորի, որը շրջում է ճոխ մեքենաներով և շրջագայում է: Ժողովուրդը պետք է հասկանա, որ այստեղ գտնվում են այնպիսի մարդիկ, որոնք ապրում են իրենց հոգսերով»,- ասաց պատգամավորը:

Նրա խոսքով՝ ընդդիմադիր հռչակած որոշ ուժեր ուզում են վերարտադրվել՝ երբեմն հաջողված, երբեմն անհաջող փորձերով: Ասաց՝ նրանց նպատակը մեկն է՝ ՀՀ քաղաքացուց հպատակ սարքելը, որը թույլ չեն տալու:

«Շատ վառ է մեր հիշողության մեջ այն դրվագները, որոնք եղել են նախորդող տասնամյակներում: Այո՛, իրենց հաջողվել է ունեզրկել մեզ, բայց երբեք չի հաջողվել զրկել հպարտությունից: Հաջողվել է ազատազրկել մեզ, բայց երբեք չզրկել ազատ մտածողությունից: Այսօր Հայաստանի արժանապատիվ քաղաքացիները շարունակելու են պայքարել հանուն այս երկրի»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ Գյումրիից է, և նախորդող կառավարությունների օրոք Գյումրին մշտապես ունեցել է ընդդիմադիր կեցվածք, քանի որ տասնամյակների ընթացքում թալանվել է, բայց այսօր իշխանությունները դեմքով դեպի Գյումրին են շրջվել, և Գյումրին, գոնե վերջին 2,5 տարվա ընթացքում, սկսել է շնչել, իսկ գյումրեցին՝ ժպտալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել