Աննախադեպ քայլ է, երբ իշխանությունը ցանկանում է վերահաստատել իր մանդատը. Բաբկեն Թունյան


 |armenpress.am|
19:35 - 10 մայիսի, 2021

Աննախադեպ քայլ է, երբ իշխանությունը ցանկանում է վերահաստատել իր մանդատը. Բաբկեն Թունյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը կարծում է, որ խորհրդարանի նախատեսվող լուծարումը, արտահերթ ընտրությունների անցկացումը աննախադեպ քայլ է Հայաստանում, որով իշխանությունը ցանկանում է վերահաստատել իր մանդատը: Թունյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ հատուկ նիստում, որում քննարկվում է վարչապետի ընտրության հարցը:

«Թվում է՝ պարզ տեխնիկական ինչ-որ բան ենք անում, երկրորդ անգամ վարչապետին պետք է չընտրենք, որպեսզի պրոցեսը շարունակվի: Բայց այս ամենի մեջ մեծ սիմվոլիզմ կա: Մենք կես ժամ հետո կատարելու ենք մի գործողություն, որից հետո ԱԺ-ն արձակվելու է: Իհարկե, հետո ԱԺ-ն իր լիազորությունները շարունակելու է որոշ ժամանակ, աշխատելու է մինչև հաջորդ խորհրդարանի ձևավորումը, բայց սա շատ կարևոր և Հայաստանում երևի աննախադեպ քայլ է, երբ իշխանությունը ցանկանում է վերահաստատել իր մանդատն ու վերստանալ հասարակության վստահության քվեն»,-ասաց Թունյանը:

Նա առաջարկեց հետահայացով նայել, թե վերջին 2.5 տարում ինչ են արել: Պատգամավորն ընդունեց՝ բաներ կան, որ իշխանությունը արել է, բաներ կա, որ չեն արել, բաներ կա, որ սխալ են արել, դանդաղ են արել: Նա ներողություն խնդրեց հայրենակիցներից՝ իշխանության սխալ արածների, չհասցրածների, իրենց տեմպի համար: «Երևի պետք է մի քիչ ավելի արագ լինեինք: Այս ամենը փաստ է, որը ոչ մեկը չի հերքի, բայց փաստ է նաև այն հանգամանքը, որ մենք այստեղ եկել ենք աշխատելու՝ ի շահ Հայաստանի Հանրապետության: Այստեղ ոչ մեկը չի եկել, որ իր բիզնեսի համար հարմար տանիք ապահովի, կապեր ստեղծի: Մարդիկ այստեղ բոլորն աշխատում են՝ իրենց ոլորտում կամ իրենց հետ առնչվող ոլորտներում որևէ քայլ առաջ կատարել, որ մենք ունենանք այն երկիրը, որի մասին միշտ երազել ենք »,-ասաց Թունյանը:

Ըստ ՀՀ Սահմանադրությանեթե խորհրդարանում երկու անգամ վարչապետ չի ընտրվումապա Ազգային ժողովը լուծարվում էՄայիսի 3-ին կայացած Ազգային ժողովի հատուկ նիստում Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ արդեն չի ընտրվել ՀՀ վարչապետեթե այսօր էլ ընտրությունը չկայանախորհրդարանն իրավունքի ուժով կցրվի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել