«ԱՄՆ-ն օրինականացրել է Թալիբանին». Աֆղանստանի փոխնախագահ
 |tert.am|
22:22 - 11 մայիսի, 2021

«ԱՄՆ-ն օրինականացրել է Թալիբանին». Աֆղանստանի փոխնախագահ |tert.am|

tert.am: ԱՄՆ կառավարությունն օրինականացրել է «Թալիբան» շարժումը և այժմ աֆղաններին անհրաժեշտ է, որ ԱՄՆ-ն ձեռքերը չլվանա: Այս մասին հայտարարել է Աֆղանստանի առաջին փոխնախագահ Ամրուլլա Սալեհը, գրում է EADaily լրատվականը:

«Արտասահմանյան օգնության չափազանց մեծ մասշտաբների հույսերի ժամանակներն ավարտվել են: Եվ հիմա մենք Միացյալ Նահանգներին չենք ասում, որ մնա: Նրանք որոշում են կայացրել, և մենք հարգում ենք այդ որոշումը: Համոզված եմ, որ նրանք հաշվարկել են ռիսկերը: Բայց եթե ինձ հարցնեք, թե ո՞րն է այստեղ վտանգը, ես կհիշեցնեմ, որ թալիբները ահաբեկիչներ են»,-ասել է նա:

Սալեհը նշել է, որ ԱՄՆ-ն «բացարձակապես» օրինականացրել է թալիբներին, բայց ինքը անձամբ չի վստահում խմբավորմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել