Տեղ համայնքի ղեկավարը հերքում է տեղեկությունը, թե հակառակորդը Խնածախ բնակավայրի մոտ մի փոքր առաջ է եկել
14:12 - 12 մայիսի, 2021

Տեղ համայնքի ղեկավարը հերքում է տեղեկությունը, թե հակառակորդը Խնածախ բնակավայրի մոտ մի փոքր առաջ է եկել

Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցն Infocom-ի հետ զրույցում հերքում է տեղեկությունները, թե հակառակորդը Տեղ համայնքի Խնածախ բնակավայրի մոտ մի փոքր առաջ է եկել․ «Տեղեկությունները ճիշտ չեն, մենք մեր գործը նորմալ անում ենք, չանհանգստանաք»։

Նշենք, որ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որ մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Սյունիքի փոխմարզպետ Կարո Ավանեսյանը Infocom-ի հետ զրույցում հերքել է մամուլում շրջանառվող լուրերը, թե հակառակորդը Սյունիքի Իշխանասարի ուղղությամբ հարձակում է նախաձեռնել։

Իսկ Վերիշեն բնակավայրի ղեկավար Արարատ Օրդյանը հայտնլ է, որ այս գիշեր հակառակորդը Սյունիքի մարզի Սեւ լճի տարածքով առաջացել է դեպի Գորիսի Վերիշեն բնակավայրի վարչական տարածք՝ լճի տարածքը վերցնելով իր հսկողության տակ՝ հավելելով, որ մինչեւ այս գիշեր՝ լճի միայն 30 տոկոսն է եղել հակառակորդի հսկողության տակ։ Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանն էլ Infocom-ի հետ զրույցում հերքել է տեղեկությունները, թե Կապանում տղամարդկանց հրահանգվել է պատրաստ լինել կամավորագրման։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել