3-րդ բանակային կորպուսը, համաձայն այս տարվա պլանի՝ իրականացնում է զորավարժություն․ Սամվել Ասատրյանը՝ «տագնապ» հրամանով զորք դիրքեր բարձրացնելու մասին |168.am|
15:10 - 12 մայիսի, 2021

3-րդ բանակային կորպուսը, համաձայն այս տարվա պլանի՝ իրականացնում է զորավարժություն․ Սամվել Ասատրյանը՝ «տագնապ» հրամանով զորք դիրքեր բարձրացնելու մասին |168.am|

168.am: «Մեդիապորտ» տելեգրամյան ալիքը քիչ առաջ գրել է, որ ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսում տագնապ է հայտարարվել, և որ Վանաձոր քաղաքի զորամասից «տագնապ» հրամանով  դիրքեր են բարձրացնում: «Հրապարակ» կայքն էլ գրել է, որ Լուսակերտի զորամասից զորք են տեղափոխում Սյունիք:

«3-րդ բանակային կորպուսը, համաձայն 2021 թվականի տարվա պլանի՝ իրականացնում է զորավարժություն: Լուսակերտի և այլ զորամասերում Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայությունը մարտական պատրաստության ստուգումներ է իրականացնում»,- այս մասին ասաց ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը:

Գնդապետ Ասատրյանը հորդորեց զերծ մնալ սոցցանցերում և մեդիահարթակներում բաց աղբյուրներով հակառակորդին տեղեկություն տալուց:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել