Սյունիքի մարզպետը Տաթև համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատար է նշանակել |hetq.am|
20:44 - 12 մայիսի, 2021

Սյունիքի մարզպետը Տաթև համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատար է նշանակել |hetq.am|

hetq.am: Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը մայիսի 10-ին Տաթև համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատար է նշանակել Արթուր Մաթևոսյանին: Նույն որոշումով մարզպետը դադարեցրել է Տաթև համայնքի ղեկավարի պաշտոնակատար Մուշեղ Հովսեփյանի պարտականությունները, որին այս տարվա փետրվարի 22-ին էր նշանակել: 

2021թ. փետրվարի 22-ին լրացավ Տաթև համայնքի ընտրված ղեկավար Մուրադ Սիմոնյանի պաշտոնավարման ժամկետը: Սակայն օրենքի պահանջով ընտրություններ չնշանակվեցին, քանի որ Հայաստանում 2020թ. սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրությունը պահպանվում էր: Մարզպետը դադարեցրեց Մ. Սիմոնյանի լիազորությունները և համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակեց համայնքի ղեկավարի տեղակալ Մ. Հովսեփյանին: 

«Մուշեղ Հովսեփյանին 2021թ. փետրվարի 23-ից նշանակել Սյունիքի մարզի Տաթև համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչև օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը»,- ասվում է մարզպետի որոշման մեջ:

Սակայն չսպասելով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին՝ մարզպետը կրկին համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատար է նշանակել: Շինուհայր գյուղի բնակիչ Արթուր Մաթևոսյանը տեղական ինքնակառավարման համակարգում չի աշխատել:

Շարունակությունը կարդացեք hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել