Չնայած տարածված լուրերին՝ ոչ մի զինծառայող նման գանգատներով չի դիմել բժշկական կենտրոն. Սիսիանի ԲԿ տնօրեն
 |armtimes.com|
21:53 - 12 մայիսի, 2021

Չնայած տարածված լուրերին՝ ոչ մի զինծառայող նման գանգատներով չի դիմել բժշկական կենտրոն. Սիսիանի ԲԿ տնօրեն |armtimes.com|

armtimes.com: Աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններով Սիսիանի բժշկական կենտրոն տեղափոխված 17 հիվանդից ստացիոնար բուժում է ստանում 5-ը: Նրանցից 3-ը 0-5 տարեկան են, 2-ը՝ 25-40: Տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության՝ դրական դինամիկայով: Այս մասին ասաց Սիսիանի բժշկական կենտրոնի տնօրեն Անի Գրիգորյանը: Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ նման ախտորոշմամբ նոր դեպքեր չենք արձանագրվել:

Սիսիանի բժշկական կենտրոնի տնօրենը նշեց, որ չնայած տարածված լուրերին, ոչ մի զինծառայող նման գանգատներով չի դիմել բժշկական կենտրոն: Նրա կարծիքով` կեղծ են նաեւ այն տեղեկությունները, թե ջուրը թունավորվել է ադրբեջանցիների կողմից:

«Դա հնարավոր չէ, քանի որ մեր ջուրը Շաքիից է գալիս, որը շատ հեռու է ադրբեջանական վերահսկողությունից: Կարծում եմ՝ կեղծ տեղեկատվություն է դա։ Հետազոտությունների համար նմուշները վերցված են: Ե՛վ հիվանդների կղանքն ենք քննության ուղարկել Երեւան վիրուսոլոգիական լաբորատորիա, ե՛ւ նմուշառման ջուրն ենք վերցրել, նույնիսկ մտածել ենք՝ հնարավոր է կորոնավիրուս լինի, դա էլ ենք հետազոտել, բայց բացասական թեստեր ունենք: Վաղը օրվա վերջում պատասխանը կլինի»,- ասաց Անի Գրիգորյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել