Անկախ պատգամավորը խիստ անհրաժեշտ է համարում ԱԺ արտահերթ նիստ հրավիրելը |armenpress.am|
13:16 - 14 մայիսի, 2021

Անկախ պատգամավորը խիստ անհրաժեշտ է համարում ԱԺ արտահերթ նիստ հրավիրելը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի խմբակցություններում չընդգրկված պատգամավոր Թագուհի Թովմասյանը խիստ անհրաժեշտ է համարում ԱԺ արտահերթ նիստի հրավիրումը՝ քննարկելու սահմանային իրավիճակը:

Թովմասյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

Նա նախ ասաց, որ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու գաղափարը եղել է անկախ պատգամավորներինը: Իրենք՝ անկախ պատգամավորներով դիմել են բոլոր խմբակցութուններին, քանի որ չունեն լիազորություն՝ արտահերթ նիստ նախաձեռնելու:

«Եվ համատեղ արդեն ստորագրել ենք: Խիստ անհրաժեշտ է, որ առաջնային մանդատ ունեցող խորհրդարանը մեր երկրում հրատապ նիստ հրավիրի, և քննարկենք մեր սահմանային իրավիճակը, և հասկանանք, թե ովքեր են մեղավոր, ինչու է Հայաստանի առաջնագիծը մինչև հիմա շարունակում մնալ չկահավորված, ինչո՞ւ մենք մեզ համար անվտանգային միջավայր չենք ստեղծում»,- ասաց Թովմասյանը:Ավելի վաղ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հայտնել էր, որ, հաշվի առնելով Սյունիքում և ՀՀ սահմանամերձ այլ գոտիներում ստեղծված ճգնաժամային իրավիճակը, հանդես են գալիս Աժ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել