Հայաստանը չի ցանկացել իր ունեցած «բոլոր փամփուշտները կրակել». Մարուքյանը՝ ՀԱՊԿ-ին 2-րդ հոդվածով դիմելու մասին |armenpress.am|
16:56 - 14 մայիսի, 2021

Հայաստանը չի ցանկացել իր ունեցած «բոլոր փամփուշտները կրակել». Մարուքյանը՝ ՀԱՊԿ-ին 2-րդ հոդվածով դիմելու մասին |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ հայկական կողմը ՀԱՊԿ-ին դիմել է երկրորդ հոդվածով, քանի որ չի ցանկացել իր ունեցած «բոլոր փամփուշտները կրակել»: Մարուքյանը նման տեսակետ հայտնեց ասուլիսում՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է Հայաստանը դիմել 2-րդ, այլ ոչ թե 4-րդ հոդվածով:

«Ես չգիտեմ, թե ինչու է հենց երկրորդ հոդվածով դիմել, բայց ես, ուսումնասիրելով փաստաթուղթը, եկել եմ այն եզրահանգման, որ հայկական կողմը չի ուզեցել իր ունեցած բոլոր փամփուշտները կրակել: Մենք դեռևս կրակել ենք երկրորդ հոդվածի փամփուշտը, և ոչ չորրորդ: Սա նշանակում է, որ մենք միանգամից ՀԱՊԿ-ից  զորք չենք ուզել, որովհետև մենք էլ զորք ունենք, պետք լինի, մենք մեր զորքով կմիջամտենք: Որից հետո, եթե դա դառնա մեծ էսկալացիա, բնականաբար 4-րդ հոդվածը կսկսի գործել՝ մեր դիմումի լույսի ներքո»,-ասաց ԼՀԿ ղեկավարը:

 

Հայաստանը դիմել է 2-րդ հոդվածով՝ իրազեկելով, որ ադրբեջանական կողմի այս քայլը ուժի գործադրման ակնհայտ սպառնալիք է: Նա նկատեց, որ եթե այս խնդիրը չկարգավորվի, ապա ռազմական նոր կոնֆլիկտ կլինի ՀԱՊԿ տարածքում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել