Մակրոնը Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Գազայում խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը


 |armenpress.am|
18:52 - 14 մայիսի, 2021

Մակրոնը Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Գազայում խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ընթացքում իր անհանգստություն է հայտնել Գազայի հատվածի խաղաղ բնակիչների ճակատագրով: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Ելիսեյան պալատը։ Մակրոնը հանդես է եկել այդ տարածաշրջանում խաղաղության վերականգնման օգտին։

«Ֆրանսիայի Հանրապետության նախագահը բանակցություններ է վարել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ ՝ Մերձավոր Արեւելքում բռնության և էսկալացիայի դադարեցման ջանքերի շրջանակներում։ Մակրոնն ընդգծել է խաղաղության հաստատելու հրատապ անհրաժեշտությունը։ Նա նաև իր մտահոգությունն է հայտնել Գազայի քաղաքացիական բնակչության համար», - ասված է Ֆրանսիայի նախագահի վարչակազմի տարածած հայտարարության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել