Մինչ այս պահը կառավարության գործողությունները համահունչ են իրավիճակին, ադեկվատ են․ Էդմոն Մարուքյան |tert.am|
22:13 - 14 մայիսի, 2021

Մինչ այս պահը կառավարության գործողությունները համահունչ են իրավիճակին, ադեկվատ են․ Էդմոն Մարուքյան |tert.am|

tert.am: Ադրբեջանի տխրահռչակ նախագահ Իլհամ Ալիևը տպավորություն է ստացել, թե «մարսել են» Արցախի որոշ տարածքների օկուպացիան, պատերազմական հանցագործությունները, գլխատումները և այն ամենը, ինչի համար միջազգային քրեական իրավունքով նա կարող է դատապարտվել: Այս մասին Ազգային ժողովում արտահերթ նիստին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Նա զուտ տպավորություն է ստացել, մի պատրանք, որ ժամանակավոր բնույթ է կրում, և այդ տպավորության տակ է, որ մարդը, երբ էյֆորիայի մեջ է մտնում, սկսում է սխալը սխալի հետևից անել»,-ասաց նա և նշեց, որ սա տալիս է մեզ հնարավորություն՝ պատժելու Ադրբեջանին։

Էդմոն Մարուքյանը նշեց՝ միանշանակ է, որ միջազգային մակարդակում արձանագրված է՝ խախտվել է Հայաստանի սահմանը, և Ադրբեջանը պետք է դուրս գա:

«Եթե բանակցությունները չեն ստացվում, բնականաբար սա վերաճելու է ռազմական կոնֆլիկտի՝ ուժի կիրառմամբ, որովհետև ուրիշ ելք չի կարող ունենալ: Մինչ այս պահը կառավարության գործողությունները համահունչ են իրավիճակին, ադեկվատ են և սխալի հնարավորություն չենք տվել, որը կկիրառվի մեր դեմ»,-ասաց նա:

Մարուքյանը նշեց, որ Ադրբեջանը մտել է մեր տարածք և հիմա չգիտի՝ ոնց դուրս գա, որ խայտառակ չլինի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել