Մեղրիի լեռնանցքում քարաթափում է տեղի ունեցել․ ճանապարհահատվածը երկկողմանի փակ է
11:09 - 15 մայիսի, 2021

Մեղրիի լեռնանցքում քարաթափում է տեղի ունեցել․ ճանապարհահատվածը երկկողմանի փակ է

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ մայիսի 15-ին Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման ավտոճանապարհի 356+500 հատվածում (Մեղրիի լեռնանցք)
տեղի է ունեցել քարաթափում՝ 1000 խորանարդ մետր ծավալով։ Ճանապարհահատվածը երկկողմանի փակ է։ Այժմ կապալառու կազմակերպության աշխատակիցների կողմից կողնակով կատարվում է երթևեկության կազմակերպումը և ճանապարհի մաքրումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել