«Պատիվ ունեմ» դաշինքը հանդես է գալիս «Ուղղիր մեջքդ, կպնենք գործին, որ ապրենք» կարգախոսով

 |armenpress.am|
15:05 - 15 մայիսի, 2021

«Պատիվ ունեմ» դաշինքը հանդես է գալիս «Ուղղիր մեջքդ, կպնենք գործին, որ ապրենք» կարգախոսով |armenpress.am|

armenpress.am: «Պատիվ ունեմ» դաշինքի, որը ձևավորել են Հայաստանի հանրապետական ու «Հայրենիք» կուսակցությունները, առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է եռաբաղադրիչ կարգախոսով՝ «Ուղղիր մեջքդ, կպնենք գործին, որ ապրենք»: «Պատիվ ունեմ» դաշինք կազմելու հուշագիրը ստորագրելուց հետո կայացած ճեպազրույցում դաշինքի նախընտրական շտաբի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը նշեց, որ իրենք ներկայանում են նաև հնգաթև աստղ խորհրդանիշով:

«Պատիվ ունեմ» դաշինքի խորհրդանիշը հնգաթև աստղ է: Ոչ բոլորը գիտեն, որ այն քրիստոնեության ամենաառաջին խորհրդանիշն է: Այն մեզ համար խորհրդանշում է ծառայությունը հայրենիքին, պատմական հիշողությունը, մեր նախնիների հաղթանակները, սխրանքները, մարդկային երազանքը»,-ասաց Դավիթ Հարությունյանը: Նրա խոսքով, հայ ժողովուրդը պետք է վերականգնի ու վերագտնի իր արժանապատվությունն ու վեհությունը և պետք է կրկին հավատա իր սեփական ուժերին: Ըստ Դավիթ Հարությունյանի՝ պետք է պատրաստ լինել աշխատանքին, պայքարի միջոցով վերահաստատել սեփական հայրենիքում ապրելու իրավունքը, իսկ դրա համար պետք է վերացվեն բոլոր բաժանարար գծերը հասարակությունում: Նա ընդգծեց, որ միայն միասնական ջանքերի համադրմամբ պետք է անցնել բոլոր ուղղություններով՝ հզորացնելով հայրենիքը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել