Նախագահի պաշտոնից հրաժարվել եմ քաղաքացիական պատերազմից խուսափելու նկատառումով․ Լևոն Տեր-Պետրոսյան
15:30 - 16 մայիսի,2021

Նախագահի պաշտոնից հրաժարվել եմ քաղաքացիական պատերազմից խուսափելու նկատառումով․ Լևոն Տեր-Պետրոսյան

Նախևառաջ, ժողովրդին բացեիբաց դիմել եմ «պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հոդվածով, իսկ նախագահի պաշտոնից հրաժարվել եմ քաղաքացիական պատերազմից խուսափելու նկատառումով։ Այս մասին այսօր «Հայ Ազգային Կոնգրեսի» համագումարի ժամանակ ասաց Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

«Խաղաղության իմ ծրագիրը տապալելուն ուղղված իրենց գործողություններում իշխանության ներսում ձևավորված խմբավորմանը (անուններ չեմ տալիս) հաջողվել էր քայքայել խորհրդարանական մեծամասնությանը և ինձ, փաստորեն, զրկել քաղաքական ուժերի աջակցությունից։ Մի տերմին կար, ասում էին՝ առնետավազք․ այդ է տեղի ունեցել»,- ասաց Տեր-Պետրոսյանն ու ավելացրեց, որ այդ առիթով ուզում է մի գաղտնիք բացահայտել․

«Անշուշտ, իշխանության ներսում՝ Վազգեն Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի շրջապատում, ոչ բոլոր ուժերն էին, որ գոհ էին իրադարձությունների նման զարգացումից։ Շատերի, այդ թվում՝ բանակի, ազգային անվտանգության, ոստիկանության, երկրապահի որոշ շրջանակների կողմից ես ստացել եմ աջակցության լուրջ առաջարկներ և այդ հեղաշրջումը զսպելու պատրաստակամություն։ Աջակցության առաջարկ եմ ստացել նաև Ռուսաստանից՝ հանձին նախագահ Ելցինի, ինչի մասին վերջինս հրապարակավ հանդես է եկել իմ հրաժարականի հաջորդ օրը։ Ես մերժել եմ աջակցության բոլոր այդ առաջարկները, կրկնում եմ՝ բացառապես քաղաքացիական պատերազմից խուսափելու համար։ Չեմ չափազանցնում․ Վազգեն Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը պատրաստ էին նման պատերազմի»։



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել