Տավուշի մարզպետը հանդիպել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ
19:25 - 18 մայիսի, 2021

Տավուշի մարզպետը հանդիպել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Այս մասին տեղեկանում ենք Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից։

Մարզպետ Հայկ Ղալումյանը ներկայացրել է վերջին շրջանում Տավուշի մարզում իրականացված աշխատանքները։ Մարզպետն անդրադարձել է նաև մարզում տուրիզմի զարգացմանը և գյուղատնտեսությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Տավուշի մարզի ընթացիկ վիճակն ու համագործակցության ընդլայնման հեռանկարները, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները գյուղատնտեսության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում:

Այնուհետև մարզպետ Հայկ Ղալումյանի ուղեկցությամբ դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ և Իջևանի գինու գործարան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել