«ՀԱՄԱՍ-ի ղեկավարներ նկատմամբ գործում է ուժեղ զսպման քաղաքականություն»․ Նեթանյահուն չի բացառել իրավիճակի հետագա սրացում |tert.am|
17:12 - 19 մայիսի, 2021

«ՀԱՄԱՍ-ի ղեկավարներ նկատմամբ գործում է ուժեղ զսպման քաղաքականություն»․ Նեթանյահուն չի բացառել իրավիճակի հետագա սրացում |tert.am|

tert.am: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նշել է, որ Գազայում ՀԱՄԱՍ-ի ղեկավարների նկատմամբ գործում է «ուժեղ զսպման» քաղաքականությունը` միևնույն ժամանակ չբացառելով գործողությունների հետագա սրացումը, հայտնում է Al Jazeera լրատվականը։

Օտարերկրյա դեսպանների հետ հանդիպման ընթացքում Նեթանյահուն ասել է․ «Դուք կարող եք կամ հաղթել նրանց, ինչը միշտ հնարավոր է, կամ կարոս եք զսպել նրանց»։ Նա նաև հավելել է, որ Իսրայելը հույս ունի «արագ» վերականգնել հանգստությունը`  քաղաքացիական զոհերից խուսափելու համար:

Լրատվականը, Իսրայելում Արաբական փոքրամասնությունների իրավունքների իրավական կենտրոնին (ADALAH) հղում տալով,  նշել է նաև, որ Իսրայելում երկրի քաղաքացի 58 պաղեստինցի է ձերբակալվել։

Պաղեստինցիների և իսրայելցիների միջև անցյալ շաբաթ սկսված բախումների հետևանքով պաղեստինյան կողմում զոհերի թիվը անցել է 220-ը, որոնցից 63-ը երեխա և ավելի քան 34-ը կին, վիրավորվել է մոտ 1500 պաղեստինցի, իսկ իսրայելական կողմում զոհերի թիվը 12-ն է, այդ թվում՝ 2 երեխա։ Վիրավորների թիվը առնվազն 300 է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել