Անդրանիկ Քոչարյանը ծանոթ չէ Փաշինյանի մատնանշած փաստաթղթին |armenpress.am|
14:58 - 20 մայիսի, 2021

Անդրանիկ Քոչարյանը ծանոթ չէ Փաշինյանի մատնանշած փաստաթղթին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և  անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը ծանոթ չէ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մատնանշած փաստաթղթին, որը հավանական է համարել, որ կստորագրի: Քոչարյանը այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Փաստաթղթի մասին տեղյակ չեմ, պետք է ծանոթանամ»,-ասաց Քոչարյանը:

 Հարցին, թե ինչ ճանապարհով կծանոթանա, նա ասաց՝ կտեսնի, թե որ թույլատրելի ճանապարհն է պատգամավորին տալիս նման հնարավորություն:

Փաստաթղթի մասին Քոչարյանը տեղեկացրել է կառավարության նիստից: «Դա առաջարկ է, վարչապետը խոսել է, թե ինչ առաջարկ է արված»,-ասաց հանձնաժողովի նախագահը:

Ըստ նրա՝ խորհրդարանում փաստաթղթի հետ կապված քննարկումներ կլինեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել