ԵԱՏՄ-ն օժտված Է հսկայական ներուժով. Նազարբաեւ |armenpress.am|
15:35 - 21 մայիսի, 2021

ԵԱՏՄ-ն օժտված Է հսկայական ներուժով. Նազարբաեւ |armenpress.am|

armenpress.am: Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) օժտված Է հսկայական ներուժով, միավորման մասնակիցներին Էլ ավելի մեծ ինտեգրացում Է հարկավոր: Այդ մասին մայիսի 21-ին հայտարարել Է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի պատվավոր նախագահ, Ղրղզստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը:

«Վստահ եմ, որ մեր միությունն օժտված Է հսկայական ներուժով, որի գրավչությունը հաստատվում Է առեւտրական համաձայնագրերի կնքման նկատմամբ այլ պետությունների հետաքրքրություններով: Միայն հուսալի, ստուգված գործընկերների եւ դաշնակիցների հետ միավորմամբ կարելի Է ապահովել մեր երկրների տնտեսական անվտանգությունը, անկախությունը»,-ասել Է Նազարբաեւը՝ մայիսի 21-ին հանդես գալով Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում, որն անցկացվում Է տեսակոնֆերանսի ձեւաչափով:

Նա հայտարարել Է, որ «իր գոյության ժամանակաշրջանում ԵԱՏՄ-ն հաստատել Է, որ, չնայած բոլոր դժվարություններին, միության անդամները հանդիսանում են հենց այդպիսի գործընկերներ»: «Այսօր այս պայմաններում մեզնից պահանջվում Է Էլ ավելի մեծ ինտեգրացում, Էլ ավելի մեծ փոխըմբռնում, Էլ ավելի մեծ ընդառաջում միմյանց նկատմամբ»,-հավելել Է Նազարբաեւը: Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում Է, որը գործում Է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության մասնակիցներն են՝ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Ղրղզստանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել