ՆԱՏՕ-ի կազմում առաջինը Լեհաստանը ձեռք կբերի թուրքական անօդաչուներ |hetq.am|
20:11 - 23 մայիսի, 2021

ՆԱՏՕ-ի կազմում առաջինը Լեհաստանը ձեռք կբերի թուրքական անօդաչուներ |hetq.am|

hetq.am: Լեհաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ առաջին երկիրը, որը Թուրքիայից ձեռք կբերի մարտական անօդաչուներ։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն՝ հղում անելով լեհական PolskieRadio-ին։ Ընդհանուր առմամբ, արևելաեվրոպական երկիրը Թուրքիայից կգնի 24 միավոր Bayraktar TB2 մոդելի անօդաչու, որոնց առաջին խմբաքանակը Լեհաստան կմատակարարվի արդեն 2022 թվականին։ 

Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշակի խոսքերով՝ «լեհական բանակը ձեռք կբերի ստուգված զենք, որը նախկինում երբեք չի եղել իր զինանոցում»։ Թուրքական արտադրության անօդաչուները կիրառվել են ռազմական հակամարտությունների ժամանակ՝ հատկապես Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմից։ Լեհական կողմի պատվերով դրանք կզինվեն հակատանկային հրթիռներով։  

 

Շարունակությունը՝ hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել