Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հիշեցնում է պատգամավորական մանդատի հետ անհամատեղելիության պահանջները
18:13 - 24 մայիսի, 2021

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հիշեցնում է պատգամավորական մանդատի հետ անհամատեղելիության պահանջները

Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին ընդառաջ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ընտրությանը մասնակցող բոլոր կուսակցություններին և դաշինքներին հարկ է համարում հիշեցնել, որ պատգամավորները չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում և որևէ այլ կերպ խախտել պատգամավորի մանդատի հետ անհամատեղելիության պահանջները: Անհամատեղելիության պահանջները խախտելը պատգամավորի լիազորությունների դադարեցման հիմք է։ Այս մասին հայտնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողվը։ 
 
«Հայաստանի Հանրապետությունում պատգամավորի մանդատի հետ անհամատեղելիության պահանջը, այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը, սահմանվել է Սահմանադրությամբ դեռևս 2005 թվականից։ Սահմանադրական նման դրույթն ապահովում է իշխանությունների տարանջատման և հավասարակշռման սկզբունքի պահպանումը, կանխում է հովանավորչությունը, պետական պաշտոնից բխող պարտականությունների իրականացման վրա հնարավոր ազդեցությունները, ինչպես նաև քաղաքականության ու բիզնեսի սերտաճումը։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հետևողական է անհամատեղելիության պահանջների պահպանումը վերահսկելու գործընթացում և հորդորում է բոլոր քաղաքական ուժերին ընտրական ցուցակներ կազմելուց առաջ և հետագա ողջ գործունեության ընթացքում խստորեն պահպանել Սահմանադրության դրույթները, իսկ հարցերի և պարզաբանումների համար դիմել Հանձնաժողով։
Տեղեկացնենք նաև, որ 2020 թվականին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը իրականացրել է պաշտոնատար անձանց ներկայացվող անհամատեղելիության պահանջների պահպանման ուսումնասիրություն, որի ընթացքում ստուգվել է առևտրային կազմակերպություններում, ինչպես նաև դրանց կառավարման մարմիններում այդ անձանց հնարավոր ներկայացվածությունը։ Հանձնաժողովը ստուգել է ինչպես հայտարարագրված, այնպես էլ չհայտարարագրված առևտրային կազմակերպությունների՝ Հանձնաժողովին հասանելի դարձած փաստաթղթերը, ուսումնասիրել է Հանձնաժողով ներկայացրած հավատարմագրային կառավարման պայմանագրերը։ Այդ ուսումնասիրությունների արդյունքում արդեն իսկ հայտնաբերվել է օրենքի առերևույթ խախտման 9 դեպք։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել