Ռուսաստանը Ղրիմի հարցով նախազգուշացում է արել Թուրքիային |ermenihaber.am|
19:58 - 24 մայիսի, 2021

Ռուսաստանը Ղրիմի հարցով նախազգուշացում է արել Թուրքիային |ermenihaber.am|

ermenihaber.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Аргументы и факты» թերթին տված հարցազրույցում Թուրքիային ուղղված նախազգուշական հայտարարություն է արել:

Լավրովը հայտնել է, որ Ղրիմի հետ կապված ուկրաինական նախաձեռնությունների խրախուսումը հավասարազոր է Ռուսաստանի ամբողջականության դեմ կատարվող ոտնձգության: 

«Եթե խոսենք ուկրաինական գործերի մասին, ապա բոլոր մակարդակներում մենք խստիվ հորդորում ենք մեր թուրք գործընկերներին ուշադիր վերլուծել իրավիճակը և դադարեցնել Կիևի ռազմատենչ տրամադրությունների սնուցումը: Մենք շատ հստակ ենք, որ Ղրիմում ուկրաինական ագրեսիվ նախաձեռնությունները խրախուսելը հավասարազոր է ոտնձգության Ռուսաստանի տարածքային ամբողջականությանը», - ասել է Լավրովը:

Լավրովը նաև նշել է, որ այս կապակցությամբ Ռուսաստանն ակնկալում է, որ Թուրքիայի գիծը «կշտկվի՝ հաշվի առնելով Մոսկվայի օրինական մտահոգությունները»։

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններում վերահաստատել էր Անկարայի պաշտոնական այն դիրքորոշումը, որ Թուրքիան չի ճանաչում Ղրիմի անեքսիան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել