Հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում իրավիճակը հանգիստ է․ մարզպետարան
09:53 - 25 մայիսի, 2021

Հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում իրավիճակը հանգիստ է․ մարզպետարան

ՀՀ Տավուշի մարզպետարանն իրազեկում է՝ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում իրավիճակը հանգիստ է:
 
«Եվս մեկ անգամ հորդորում ենք չտարածել ապատեղեկատվություն, չվտանգել մեր սահմանների և սահմանապահ բնակիչների անվտանգությունը:
 
Հարգելի տավուշցիներ, շրջանցեք թշնամու կողմից տարածվող ապատեղեկատվությունը: Տավուշի մարզի յուրաքանչյուր բնակչի անվտանգության երաշխավորը հայկական բանակն է և հայ զինվորը»,- ասված է հաղորդագրությունում:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել