Ցեմենտի ներկրման համար առաջարկվում է սահմանել 14 հազար դրամ պետական տուրք. ԱԺ-ն քննարկեց նախագիծը |1lurer.am|
16:14 - 25 մայիսի, 2021

Ցեմենտի ներկրման համար առաջարկվում է սահմանել 14 հազար դրամ պետական տուրք. ԱԺ-ն քննարկեց նախագիծը |1lurer.am|

1lurer.am: ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծը: 

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը նշեց, որ առաջարկվում է 1 տոննա ցեմենտի ներկրման համար սահմանել 14 հազար դրամ պետական տուրք, 1 տոննա կլինկերի համար՝ 2 հազար դրամ պետական տուրք: Ավանեսյանի խոսքով՝ այն թույլ կտա հավասար մրցակցային պայմաններ ստեղծել ներմուծվող ցեմենտի և տեղական արտադրության ցեմենտի միջև:

Ըստ նախագծի՝ ցեմենտի և կլինկերի  արտադրությունը դառնում է լիցենզավորվող:  

«Ներկայիս դրությամբ 4 ամսվա կտրվածքով կլինկերի ներմուծումը կազմել է 22.5 հազար տոննա, որը որոշակիորեն ավելի է 2020 թվականի համադրելի ծավալներից և մոտ 5000 տոննայով ավելի է 2019 թվականի նույն ցուցանիշից»,- ասաց Ավանեսյանը՝ նշելով, որ 2019-ի համեմատ ունենք ցեմենտի զգալի անկում: 2021-ին ներմուծվել է  24 հազար տոննայի ներմուծված ցեմենտ: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել