ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի դատավորի տեղի համար առաջադրել է Հովսեփ Բեդեւյանի, Հրաչ Այվազյանի և Լիանա Հակոբյանի թեկնածությունը
19:56 - 25 մայիսի, 2021

ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի դատավորի տեղի համար առաջադրել է Հովսեփ Բեդեւյանի, Հրաչ Այվազյանի և Լիանա Հակոբյանի թեկնածությունը

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Հովսեփ Բեդեւյանի, Հրաչ Այվազյանի եւ Լիանա Հակոբյանի թեկնածությունները։

Այդ մասին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդես է եկել հայատարությամբ։

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Հովսեփ Բեդեւյանի, Հրաչ Այվազյանի եւ Լիանա Հակոբյանի թեկնածությունները»,- ասված է ԱԺ նախագահի հայտարարության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել