Կայացել է ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների հեռախոսազրույցը
11:22 - 26 մայիսի, 2021

Կայացել է ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների հեռախոսազրույցը

Երեքշաբթի երեկոյան Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ հեռախոսազրույցում քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Այս մասին, ինչպես հաղորդում է TACC-ը, հայտնում են Ռուսաստանի ՊՆ-ից։

«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են իրավիճակը տարածաշրջանում և այն հատվածներում, որտեղ ռուսական խաղաղապահ զորախումբը կատարում է իր առաջադրանքները։ Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ», - նշված է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել